Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Հանգուցավոր պերիարտերիիտ

Ծանր հարաճող անոթային հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում են մանր ու միջին տրամաչափի զարկերակները։

Էթիոլոգիան և պաթոգենեզը։ Առաջանում է կրած վարակներից, թունավորումներից, վակցինաների ու շիճուկների ներարկումներից հետո և այլն։ Հիվանդությունը զարգանում է որպես նշված գործոնների նկատմամբ օրգանիզմի ցուցաբերած հիպերերգիկ ռեակցիայի արդյունք։ Այս դեպքում ևս, ինչպես և ուրիշ կոլագենային ու աուտոիմուն հիվանդությունների ժամանակ, գոյանում են իմուն կոմպլեքսներ, որոնք փոխազդելով անոթային համակարգի հետ, կազմալուծում են այն։ Ախտաբանական պրոցեսի մեջ են ընդգրկվում հիմնականում մանր ու միջին տրամաչափի զարկերակները, հաճախ երկճյուղման տեղում, իսկ առավել հազվադեպ խոշոր զարկերակները (թոքային, երիկամային և այլն)։ Հատկանշական պետք է համարել նաև ներքին օրգանների զարկերակների ախտահարումը։ Ախտաբանական պրոցեսը սկսվում է զարկերակի միջին թաղանթի առաջնային փոփոխություններով, ապա տարածվում է դեպի արտաքին և ներքին շերտերը (ադվենտիցիա, ինտիմա), ընղգրկելով անոթի ողջ պատը՝ պանարտերիիտ։ Մանկական տարիքում առանձնահատուկ է արտահայտված հիպերերգիկ բորբոքումը, անոթային վնասումների արագ համատարածումը (գեներալիզացիան) և ախտանիշների ավելի արագ զարգացումը, քան չափահասների մոտ։

 

Երեխաների, իսկ ավելի հաճախ՝ աղջիկների մոտ, հիվանդությունը հանդիպում է մանկական բոլոր տարիքներում։

 

Կլինիկան։ Մեծ մասամբ հիվանդությունը սկսվում է սուր։ Առկա է բարձր ջերմություն, հաճախ տատանվող բնույթի, մկանների ու խոշոր հոդերի ուժեղ ցավեր, որովայնային համախտանիշ, նիհարում։ Մի քանի շաբաթ անց, իսկ աստիճանաբար սկսվելու դեպքում՝ մի քանի ամիս հետո, սկիզբ են առնում հիվանդության բնորոշ նշանները՝ անոթների ուղղությամբ տեղակայված ենթամաշկային հանգույցների մեծացում, ծայրամասային գանգրենա, պոլինևրիտ, ուղեղային անոթների կրիզներ, կորոնարիա, զարկերակային հիպերտոնիա։ Երեխաների մոտ ծայրամասային գանգրենան ութ անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան չափահաս հիվանդների մոտ (Գ.Ա. Լիսկինա)։

 

Ելնելով հանգուցավոր պերիարտերիիտի գլխավոր կլինիկական արտահայտությունների բնույթից, երեխաների մոտ առանձնացվում են հիվանդության երկու տարբերակներ՝ ծայրամասային և ներքին օրգանների անոթների առավելագույն ախտահարումով։

 

Մաշկային ախտահարումների ժամանակ բնորոշ են էրիթեմատոզ, հեմոռագիկ, ուրտիկար, վեզիկուլյար և նեկրոզային բնույթի ցաների առաջացումը։ Սրտանոթային համակարգի ախտահարումն արտահայտվում է տախիկարդիայով, սրտի տոների խլացումով։ Հատկանշական պետք է համարել նաև սրտի ցավային համախտանիշը, որը կապված է պսակաձև անոթների ախտահարման հետ։ Սրտանոթային համակարգի ֆունկցիան ուժեղացնում է նաև զարկերակային հիպերտոնիան, որը հիվանդության հիմնական ու մշտական ախտանիշներից է։ Երբեմն զարգանում է բրոնխային ասթմայի համախտանիշ։ Վերջինս, ի տարբերություն սովորական բրոնխային ասթմայի, ընդունված բուժմանը չի ենթարկվում, ուղեկցվում է էոզինոֆիլիայով, բարձր լեյկոցիտոզով և խիստ արագացած ԷՆԱ-ով։ Բնորոշ է պոլինևրիտը, միոզիտը, երբեմն, նյարդային ցողունների երկայնքով, շատ ուժեղ մկանացավերը։ Կարող են լինել նաև ուղեղի թաղանթների բորբոքման երևույթներ, ցնցումներ։

 

Հաճախ է հանդիպում նաև երիկամների ախտահարում, որը կարող է արտահայտվել թեթև նեֆրոպաթիաներից մինչև տարածուն գլոմերուլոնեֆրիտով և նեֆրոսկլերոզի զարգացումով։ Զարկերակային հիպերտոնիան, որպես հիվանդության գլխավոր նշան, կապված է երիկամների ախտահարման հետ։ Հանգուցավոր պերիարտերիիտի ժա-մանակ նկատվող որովայնային համախտանիշը զարգանում է մեջընդերքի անոթների տեղային իշեմիայի կամ նեկրոզի, նեկրոզային էնտերիտի հետևանքով և այլն։

 

Լաբորատոր տվյալներ։ Ծայրամասային արյան հետազոտությունների դեպքում հայտնաբերվում է հարաճող սակավարյունություն, լեյկոցիտոզ՝ նեյտրոֆիլային թեքումով, ավելի ուշ՝ լեյկոպենիա։ Հատկանշական են էոգինոֆիլիան, արագացած ԷՆԱ-ն։

 

Կենսաքիմիական ուսումնասիրությունները ի հայտ են բերում արյան ընդհանուր սպիտակուցի նվազում, կայուն գերգամագլոբուլինեմիա։ Կասկածելի դեպքերում ախտորոշումը հաստատելու համար կատարվում Է մաշկի ու մկանի բիոպսիա, աորտոգրաֆիա։ Վերջինս հնարավորություն Է տալիս հայտնաբերելու անոթների այլաձևություն և տվյալ հիվանդությանը բնորոշ մանր ու միջին ներօրգանային զարկերակների անևրիզմաներ։

 

Բուժումը։ Կիրառվում են պրեդնիզոլոնի բարձր դեղաչափեր։ Օգտագործում են պրեդնիզոլոնի, հեպարինի, բուտադիոնի և գերճնշական (հիպերթարիկ) օքսիգենացիայի զուգակցումները։ Կորտիկոստերոիդային բուժումից արդյունքի բացակայության դեպքում նշանակվում են ցիտոստատիկ դեղամիջոցներ:

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ